Հրատապ թեմա Աշխարհում
Օձի խայթոցից տարեկան 30 հազար մարդ է մահանում

Գրեթե ամեն օր արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում են օձի խայթելու դեպքերի վերաբերյալ հաղորդագրություններ: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը Panorama.am-ի հետ զրույցում հավաստեց, որ բոլոր բուժհիմնարկներն ապահովված են անտիգյուրզինով:
Նա բացատրեց, որ նախարարությունը շրջաբերականներ է ուղարկում այն բժշկական հաստատություններին, որոնք պետք է ունենան հակաթույն:
Մամուլի քարտուղարի խոսքով, լինում են դեպքեր, երբ հարևանությամբ գտնվող բուժհիմնարկները միմյանց հետ պայմանավորվում են, մեկն է ձեռք բերում հակաթույնը, հենց դա օգտագործվում է, նորից են վերցնում: «Իրենք հակաթույնը վերցրել են, պատասխան նամակ են գրել, որ մենք ունենք: Այսօրվա դրությամբ բոլոր բժշկական հաստատությունները, որոնք պետք է ունենային, ապահովված են»,-ասաց մեր զրուցակիցը, նշելով, որ ամեն տարի նոր խմբաքանակ է ներկրվում, սակայն հստակ թվեր դժվարացավ հրապարակել:
«Այս տարի օձի խայթոցից մահվան որևէ դեպք չի եղել, չի եղել նաև դեպք, երբ անտիգյուրզինի խնդիր լինի»,-ասաց Շ. Հունանյանը:
2011թ. առաջին կիսամյակի ընթացքում, ըստ ԱՆ տվյալների, արձանագրվել է օձի խայթոցի 89 դեպք, որից մեկը` մահվան ելքով: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Երևանում և Արագածոտնում՝ երկու տեղում էլ 14–ական դեպք, ապա Արարատում՝ 11 դեպք, Արմավիրում՝ 10 դեպք։
Ամեն տարի օձի խայթոցից աշխարհում մահանում է 30 հազար մարդ, որից 2/3-ը` Հնդկաստանում, 1/5-րդը` Բիրմայում, նույնքան` Բրազիլիայում: Մոտ հազար մարդ մահանում է Աֆրիկայում, ԱՄՆ-ում` 15 մարդ:
Առողջապահության նախարարության հրապարակած ընդհանուր տեղեկությունների համաձայն, Հայաստանում կա 4 տեսակի թունավոր օձ, դրանցից երեքն իժերի ընտանիքին են պատկանում:
Կովկասյան իժ (Vipera kaznakowi): Սրա երկարությունը միջինը 30-40 սմ է, երբեմն հասնում է 70 սմ-ի: Արուները մի քիչ ավելի կարճ են, քան էգերը, և ավելի վառ գունավորում ունեն: Որպես կանոն, կովկասյան իժերը դեղնանարնջագույն կամ վառ կարմիր են` սև նախշերով: Երբեմն հանդիպում են նաև սև առանձնյակներ` գրեթե աննկատ դեղնակարմիր նախշերով:
Տափաստանային իժ (Vipera ursinii): Սա մոտ 50-60 սմ երկարություն ունի, էգերը արուներից մի քիչ ավելի խոշոր են: Գլուխը երկու կողքից ասես սրված լինի, մարմինը մոխրագույն է` մուգ նախշերով: Տափաստանային իժը բավական հազվադեպ է հանդիպում: Նա բնակվում է հիմնականում տափաստաններում, ջրամբարների մոտ և քարքարոտ լանջերին: Տափաստանային իժը թունավոր է, նրա թույնը կարող է նույնիսկ սպանել մարդուն, բայց նրա խայթոցից մահվան դեպքերը շատ հազվադեպ են:
Հայկական իժ (Vipera xanthina): Սա ամենախոշոր իժերից մեկն է և 80-100 սմ երկարություն ունի (կարող է հասնել մինչև 1,5 մ-ի): Մոխրադարչնագույն մարմնի վրա նարնջագույն կամ շագանակագույն նախշեր են, պոչի ծայրը գրեթե ամբողջովին դեղնանարնջագույն է, գլխի համեմատաբար բաց գույնի վրա երևում է երկու մուգ թեք գիծ: Հայկական իժը թունավոր է և շատ վտանգավոր: Հայկական իժի խայթոցի դեպքում չի կարելի սրսկել «անտիգյուրզին», ուստի բուժանձնակազմը, որի դիմել է օձի խայթոցով հիվանդը, պարտավոր է մանրամասն անամնեզ հավաքել:
Գյուրզա (Vipera lebetina): Սա Հայաստանի ամենախոշոր (մինչև 175 սմ) և ամենավտանգավոր օձն է: Նա ունի «տափակ» դեմք, հաստ մարմին` մոխրագույն կամ կարմրաշագանակագույն: Մեջքին մուգ դարչնագույն կամ նարնջագույն բծեր են, կողերին` ավելի մանր բծեր: Գլուխը միագույն է, առանց նախշերի: Երբեմն հանդիպում են նաև ամբողջովին միագույն տեսակները:
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ
Իժի, գյուրզայի խայթած տեղը ուժեղ ցավում է, ապա այտուց է առաջանում: Խայթած տեղում մաշկը կարմրում է, իսկ այտուցը տարածվում է ամբողջ վերջույթով (մատի խայթոցի դեպքում այտուցը կարող է տարածվել մինչև տուժողի ուսը): Խայթոցից 20-40 րոպե հետո առաջանում են շոկի ախտանշաններ` գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, զարկերակի թուլացում և արագացում, ճնշման իջեցում:
ԱՌԱՋԻՆ ՄԻՆՉԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
- Մինչբժշկական անհետաձգելի օգնությունը ցուցաբերվում է առաջնային օղակում (բուժակ - մանկաբարձական կետ, գյուղական բժշկական ամբուլատորիա, պոլիկլինիկա), ուր հնարավոր է, որ առաջինը դիմի օձի խայթոցից տուժած անձը:
- Առաջին` անհետաձգելի բուժօգնությունը օձի խայթոցից տուժած անձանց հետևյալն է.
ա) Ապահովել տուժածի հորիզոնական դիրքը և լիակատար հանգիստը: Լավ կլինի, եթե տուժողն ընդհանրապես չշարժվի: Սա կդանդաղեցնի թույնի տարածումը օրգանիզմում: Պետք է հեղուկներ խմել (ջուր, հյութեր, թեյ, ամեն ինչ, բացի սուրճից և ալկոհոլից), և ինչքան շատ, այնքան լավ: Հեղուկները օգնում են թույնն օրգանիզմից դուրս բերելուն:
բ) Մարմնի այն հատվածը, որտեղ առկա է խայթոցը (սովորաբար վերջույթը) հարկավոր է անշարժացնել, քանի որ թույնը տարածվում է ավշային ուղիներով, իսկ շարժումները նպաստում են դրա արագ տարածմանը:
ՉԻ ԿԱՐԵԼԻ լարանով (жгут) ձգել վերջույթը, քանի որ այն ավելի կվատացնի տուժողի վիճակը:
- Կատարել հակաշոկային միջոցառումներ` ցավազրկող և կորտիկոստերոիդ պրեպարատներ (անալգին` 1-2 սրվակ, դեքսամետազոն կամ պրեդնիզոլոն` 1-2 մլ), ինչպես նաև սրտային պրեպարատներ (կորդիամին, կոֆեին` 1 -2 մլ.):
- Տուժողին (պատգարակի վրա, քանի որ որ նա ինքնուրույն չպետք է քայլի) անհրաժեշտ է է հնարավորինը շուտ տեղափոխել տոքսիկոլոգիայի կամ ռեանիմացիայի բաժին ունեցող հիվանդանոց: Հաստատությունում սանիտարական տրանսպորտի բացակայության դեպքում պետք է հրավիրել տվյալ տարածաշրջանի սպասարկումն ապահովող շտապօգնություն` մինչ այդ ձեռնակելով վերը թվարկված բոլոր նախազգուշական միջոցառումները:
Օձի խայթոցի դեպքում սխալ առաջին օգնությունը կարող է երբեմն ավելի վտանգավոր և վնասակար լինել, քան բուն խայթոցը: Սխալ գործողությունները կարող են նաև դժվարացնել ախտորոշումը և հետագա բուժումը:
ԻՆՉՆ Է ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ է ԿԱՏԱՐԵԼ
ԿԱՏԱՐԵԼ ԿՏՐՎԱԾՔ` ԽԱՅԹՈՑԻ ՏԵՂՈՒՄ
ԱՅՐԵԼ ԽԱՅԹՈՑԻ ՏԵՂԸ
ԱԼԿՈՀՈԼ ԵՎ ՍՈՒՐՃ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ - Այն առողջության կենտրոնները, որոնք ունեն հիվանդանոցային բաժին պարտավոր են ունենալ «անտիգյուրզին» հակաթույնը և օձի խայթոցից տուժածների բուժօգնությունն իրականացնել հետևյալ մոտեցմամբ.
ա) Կատարել «անտիգյուրզինի» ներարկում, մինչ այդ ներ 1-2 մլ. ցանկացած հորմոնալ պրեպարատ:
«Անտիգյուրզինի» ներարկումն իրականացվում է «Բեզրեդկայի մեթոդով»:
Նախաբազկի ներսային մակերեսի 1/3 հատվածում կատարվում է հակաթույնի ենթամաշկային ներարկում, սկզբում 0,1 մլ.-ը, այնուհետև` 15 րոպե անց, ալերգիկ ռեակցիայի բացակայության դեպքում` 0,25 մլ.: Այնուհետև, ևս 30 րոպե անց` սրվակում մնացածը:
Բացված սրվակն անհրաժեշտ է պահել սենյակային ջերմաստիճանում, մութ տեղում և ծածկել ստերիլ տամպոնով:
բ) Տուժողին (պատգարակի վրա, քանի որ որ նա ինքնուրույն չպետք է քայլի) անհրաժեշտ է է հնարավորինը շուտ տեղափոխել տոքսիկոլոգիայի կամ ռեանիմացիայի բաժին ունեցող հիվանդանոց: Հաստատությունում սանիտարական տրանսպորտի բացակայության դեպքում պետք է հրավիրել տվյալ տարածաշրջանի սպասարկումն ապահովող շտապօգնություն` մինչ այդ ձեռնակելով վերը թվարկված բոլոր նախազգուշական միջոցառումները:
ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՃՒ ԽԱՅԹՈՑԻ ԴԵՊՔՈՒՄ
Վերջին տարիներին Հայաստանում հաճախակի արձանագրվում են կարիճի խայթոցի դեպքերը: Կարիճները հիմնականում բնակվում են չոր ու տաք վայրերում, լեռների հարավային լանջերին, հաճախ` Արարատյան դաշտավայրում:
Հայաստանում կա երկու տիպի կարիճ: Ամենահաճախ պատահողը գույնզգույն կարիճն է (Buthus eupeus): Սա դեղնադարչնագույն է և մուգ բծեր ու գծեր ունի մեջքի վրա: Երկարությունը մոտ 4-5 սմ է:
Սև կարիճ: Ինչպես կարելի է եզրակացնել անվանումից, այս կարիճները մուգ գույն ունեն և ավելի խոշոր են, քան գույնզգույն կարիճները: Եվ շատ թունավոր են, տարվա բոլոր եղանակներին: «Դրանք նեյրոտոքսիկ թույն ունեն, որը երբեմն ավելի վտանգավոր է, քան օձի թույնը»:
Կլինիկական ախտանիշները. Կարիճի խայթոցի տեղը ուժեղ ցավում է, կարմրում և բշտում: Սրտի ռիթմը արագանում է, մարմնի ջերմաստիճանը` բարձրանում, սկսվում է ուժեղ գլխացավ, սրտխառնոց:
Բուժօգնության կազմակերպումը. Կարիճի խայթոցի դեպքում անհրաժեշտ է ներարկել ցավազրկող, հակաալերգիկ, հորմոնալ դեղեր և տուժողին անհապաղ հիվանդանոց հասցնել: Հակաթույն չկա, բայց հիվանդանոցներում կարիճների խայթոցները բավական արդյունավետ բուժում են, և մահացու դեպքերի թիվը շատ փոքր է:

Կարդացեք նաև

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...


Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...


Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...


2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...


Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...


1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...


Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...


Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...


Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...


Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...


Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...


Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...


Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն